Զարդատախտակ

Զարդատախտակ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդատախտակն ունի կլոր, արևի ձև, ատամնավոր եզրերով: Կողմային մասերից մեկում զոդված են երկու զուգահեռ կախիկներ: Զարդատախտակի արտաքին մակերեսին՝ կենտրոնում, փորագրված է յոթ թևով, ոճավորված աստղ՝ եզերված երկու զիգզագանախշ շրջանակներով: Զարդատախտակի մակերեսին փորագրված են նաև անհամաչափ գծիկներ: Զարդատախտակը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  մետաղ Տրամագիծ (սմ)՝  6,3 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-409