Ճարմանդ (ձախ մասը)

Ճարմանդ (ձախ մասը)

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Ճարմանդ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ճարմանդ (ձախ մասը)՝ քառանկյուն, կորացող մակերեսով, ելուստավոր եզրերով: Ճարմանդի ցանցաձև հիմքով արտաքին մակերեսի կենտրոնում՝ ոճավորված շրջանակի մեջ, դրվագված է Շահ Աբասի պատկերը, որի երկու կողմերում՝ աջ և ձախ, սրտաձև շրջանակների մեջ արաբատառ գրված են. աջ կողմում՝ «շահ», ձախում ՝ «Աբաս»: Ճարմանդի չորս անկյուններում, շրջանակների մեջ, դրվագված են նապաստակներ, չորս կողմային մասերի կենտրոնների ելուստների վրա՝ բուսական զարդանախշեր: Ճարմանդը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  6,5 x 6,5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-410