Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդատուփ՝ կափարիչով, օվալաձև է, որի արտաքին մակերեսը զարդանախշված է դրվագված խաղողի ողկույզներից և տերևներից զարդագոտիով: Կափարիչի արտաքին մակերեսին դրվագված է ընդգծված առյուծ՝ գլուխը թաթերին դրված: Կափարիչի եզրը և իրանի հատակի միացման գիծը զարդանախշված են օղակահյուս ելուստավոր զարդագոտիներով: Այսպիսի տուփերը օգտագործվել են նաև որպես հարդարանքի ներկերի տուփեր, որտեղ պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքը, ձեռքերը կամ մազերի հերաբաժան գիծը զարդանախշելու համար (հնդիկների սովորույթների համապատասխան մարմնի վրա զարդանախշվել է 16 տեղ): Զարդատուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Բարձրություն (սմ)՝  3 սմ Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Քաշ (գր)՝  24,3 գ Տրամագիծ (սմ)՝  4 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-90