Զգեստապահարան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Պահարան (զգեստի, սպասքի, գրքի) Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զգեստապահարան՝ հայելիով դռնով, որի երկու կողմից դրված են փորագրազարդ սյունաձև նախշեր: Ներքևում ունի շարժական դարակ: Վերնամասում այն վերջանում է փայտե տոհմական գերբ հիշեցնող բարձրաքանդակ զարդանախշով: Պահարանը պատկանել է երևանցի վաճառական Արշակ Աբգարյանի ընտանիքին: Նյութը՝  փայտ (եղևնի, կաղնի) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  223 x 105 x 54 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3313