Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Զուր ժամավաճառ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ձորեցի. Զուր ժամավաճառ (Բանաստեղծություններ). - Ս. Պետերբուրգ, 1894, տպարան Յ. Ի. Լիբերմանի: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է կապույտ մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում նույն գույնի տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յարգելի ազնիվ եղբայր Յ. Թումանեանցին հեղինակից»: Կազմերեսները մաշված և մասնատված են, գիրքը նույնպես մասնատվում է:
Հեղինակ՝ ՁորեցիԷջ՝ 39Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1894Լայնություն (սմ)՝ 15,2Երկարություն (սմ)՝ 22,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/308