Լեռնականք: Փորձ կովկասյան ժողովուրդների համեմատական ազգագրության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լեռնականք: Փորձ կովկասեան ժողովուրրդների համեմատական ազգագրութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Գր. Տէր - Պօղոսեան. Լեռնականք: Փորձ կովկասեան ժողովուրդների համեմատական ազգագրութեան: Ա. Ուրուսբի. - Շուշի, 1910, տպարան Մ. Բաբաջանեանի, Թամիրեան փողոց N5: Շապիկը բաց կանաչավուն բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հեղինակի հասցեն ռուսերեն լեզվով: Տիտղոսաթերթի վերևի աջ և վերջին էջ 26-ի վերևի ձախ անկյուններում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված, անվանաթերթի վերևի մասը կտրած է: Հեղինակ՝  Տեր - Պողոսյան Գր. Էջ՝  (Ա - Ը), 26 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/307