Էմինյան ազգագրական ժողովածու: Հատոր Թ: Հայերեն գավառական բառարան (օր. 1)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Էմինեան ազգագրական ժողովածու: Հատոր Թ: Հայերէն գաւառական բառարան (օր. 1) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Հր. Աճառեան. Էմինեան ազգագրական ժողովածու: Հատոր Թ: Հայերեն գաւառական բառարան. / Эминскiй этнографическiй сборникъ: Томъ IX (օր. 1). Հրատարակութեամբ Լազարեան ճեմարանի արևելեան լեզուաց. - Թիֆլիս, 1913, тип. Н. Т. Аганьянцъ: Կազմը նոր է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կապույտ մաշկալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին շապկի հիմնական հատվածը՝ աղյուսագույն թղթից, վերնագրով ու այլ տվյալներով, վերևի մասում կա Հովհ. Թումանյանի որդու՝ Համլիկ Թումանյանի, սև թանաքով մակագրությունը՝ «Համլիկ Թումանեան»: Էջ /1/-ի և վերջին էջին հաջորդող հրատարակչի ազդագրով էջի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Գրքի սկզբում կա ճակատանկար՝ պրոֆ. Գ. Ա. Խալաթյանցի պատկերով: Բնագիրը տպագրված է սյունակներով: Վերջին կազմերեսը տեղ-տեղ գունաթափված է: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Աճառյան Հր. Էջ՝  XXVII, /2/, 1141, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/440-1