I. Թուղթ Աբգարու թագավորի Հայոց և քարոզությունք սր...
I. Թուղթ Աբգարու թագավորի Հայոց և քարոզությունք սրբոյն Թադէի առաքելոյ; II. Պատմություն համառոտ Աղվանից երկրի
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
I. Թուղթ Աբգարու թագաւորի Հայոց եւ քարոզութիւնք սրբոյն Թադէի առաքելոյ; II. Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Համակազմ երկու գիրք՝ I. Ղերուբնա Եդեսացի. Թուղթ Աբգարու թագաւորի Հայոց եւ քարոզութիւնք սրբոյն Թադէի առաքելոյ; Յերուսաղէմ, 1868, ի տպարանի Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց; II. Յօրինեալ ի Տ. Եսայի Աղուանից կաթողիկոսէ Հասան Ջալալեանց. Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի. - Յերուսաղէմ, 1868, ի տպարանի Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է հարդագույն երանգով ողորկ թուղթ: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Նույն շրջանակը պատկերված է նաև վերջին կազմերեսին: Կռնակը նոր է՝ բաց մոխրագույն սոսնձալաթից: Գիրք I-ի տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և գիրք II-ի վերջին էջ 58-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով: Գիրքը վերականգնված է:
Հեղինակ՝ I. Ղերուբնա Եդեսացի; II. Հասան-Ջալալյան Ե.Էջ՝ I. (Ա-ԺԲ), 87; II. (Ա-ԺԴ), 58Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1868Լայնություն (սմ)՝ 11Երկարություն (սմ)՝ 15,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/437-1