Տետրակ համառօտ և լի իմաստախոհ բանիւք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Տետրակ համառօտ և լի իմաստախոհ բանիւք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արարեալ հոգելից և իմաստուն վրդպ. Յօհաննիսի Երզնկացւոյ, որ և ասի Ծործորեցի. Տետրակ համառօտ և լի իմաստախոհ բանիւք. - Նոր Նախիջևան, 1792, տպարան Ս. Խաչ վանքի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են բաց և մուգ աղյուսագույն մանր նախշերով ողորկ թղթով: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթի վրա տպագրված է հետևյալ վերնագիրը՝ «Վիպասանութիւն զերկնային մարմնոց շարժմանէ, զլուսաւորացն՝ որ 'ի նմա, և զհաստատութենէ երկրի»: Էջեր Ժ-ի և 1-ի միջև պակցված է կենդանակերպի նշաններով նկար: Որոշ էջերի վերևի լուսանցքներում պատկերված են սև-սպիտակ բուսանախշեր: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, կռնակի հատվածը մաշված է: Հեղինակ՝  Հովհաննես Երզնկացի Էջ՝  (Ա-Ժ), 73, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1792 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  19,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/436