Էսքիզ ասեղնագործության զարդանախշի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անկանոն կիսաշրջանաձև թղթի կենտրոնում պատկերված է ութթևանի աստղաձև զարդամոտիվ, որի բոլոր կողմերից ելնում են զիգզագաձև ծայրերով ճառագայթներ: Սրանից դեպի ներքև ձգվում է ծաղկաշղթայի զարդամոտիվ: Վերջինիս աջ և ձախ կողմերում պատկերված են մեկական դրոշ և փող: Փողի միջից ելնում են տերևներով զարդարված ճյուղերի զարդամոտիվներ: Զարդանախշի ձախ կողմը եզրագոտում է կտրտված եզրեր ունեցող տերևների զարդաշղթան: Զարդանախշն արված է մատիտով և ծակոտիներով: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  6.7 Բարձրություն (սմ)՝  4.2 Նվիրատու՝  Բիուզանդ Կյուրքչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6459/13 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-197