Ընտանեկան լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են յոթ հոգի, կենտրոնում նստած են ընտանիքի հայրը և մայրը, նրանց միջև և կողքերին՝ երեխաները: Մայրը հագել է երկար շրջազգեստ, պարանոցին կրում է շղթա, գրկին երեխաներից ամենափոքրն է: Հայրը հագել է սպիտակ փակ վզով վերնաշապիկ և սև, եվրոպական ոճի կոստյում, կոշիկները երկարաճիտ են: Հոր և մոր կողքերին կանգնած են որդիները՝ աշակերտական համազգեստով: Փոքրիկ աթոռների վրա նստել են մանկահասակ աղջիկները՝ բաց գույնի կիսաերկար շրջազգեստներով, մեկի ձեռքին ծաղկեփունջ կա: Նկարի աջ մասում երևում է ոճավորված ոտքերով փայտե սողանի մի մասը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  21.9 Երկարություն (սմ)՝  17.4 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Վ.Աբրահամյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2330/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-123