Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Թաս
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Թաս՝ շրջանաձև մակերեսով, փոքր-ինչ գոգավոր հատակով, դեպի վեր լայնացող իրանով, դեպի ներս փոքր-ինչ ծալված, նեղ շուրթով: Արտաքին մակերեսը պատված է խիտ շարքերով դասավորված, տարբեր չափերի և ձևերի շեղանկյունիներով դրվագված զարդագոտիներով: Ներսից թասի պատերին փորագրված են ոչ խիտ դասավորված ծաղկաթերթիկներ և նշաձև նախշեր: Շուրթից քիչ ներքև փոքր շեղանկյունիներից կազմված զարդագոտի է: Թասը պատկանել է ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խ. Իսկանդարյանի ծնողներին, որոնք հնաբնակ երևանցիներ էին:
Տրամագիծ (սմ)՝ 15 սմԲարձրություն (սմ)՝ 4,5 սմՆյութը՝ պղինձՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբՆվիրատու՝ Խ. ԻսկանդարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17658-9