Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լայն փռված շրթով, օղակաձև, լայն, ոչ խորը նստուկով: Ներքին մակերեսը պատված է մուգ կանաչ ջնարակով, նկարազարդումն արված է վրձնով ու անգոբով: Նստուկին պատկերված է քառաթև սվաստիկա՝ դեպի աջ շարժում արտահայտող գլխիկներով, իրանի վրա՝ թվով 16 ճառագայթավոր ժապավենագծեր են անցնում: Գծերի արանքները լցված են վրձնահարվածներով արված զուգահեռ կետերով (թվով 7): Նկարազարդումից հետո անոթը պատվել է կանաչ ջնարակով: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 21.4, նստ.՝ 9.5 Բարձրություն (սմ)՝  7 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամասի բակ, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  X-XI դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/71 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54