Թավ քեմանի

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քեմանի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արտաքինով հիշեցնում է թավջութակի, ունի երկար փայտյա հենակ, ձվաձև իրան և երկար, ձևավոր կոթ։ Դեկայի վրա անցնում են չորս մետաղյա լարերը։ Դեկան ունի երկու ոլորուն ռեզոնանսի անցքեր, ինչպես ջութակների ընտանիքի մյուս նվագարանները։ Ձևավոր գլխիկին ամրանում են չորս մետաղյա, պտուտակավոր ականջները՝ լարերը ձգելու համար։ Վարպետ՝  Մարտին Խաչատրյան Երկարություն (սմ)՝  185 Նյութը՝  Փայտ, սադափ, մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978 թ. Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  175 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-9