Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինի հիմնագույնը սև է, գեղազարդումը՝ սպիտակ: Գրպանները եզրազարդված են սպիտակ շուշանազարդ շրջանակով, որոնց եզրերը սանրատամ են և հարդարված են շարքով անցնող սպիտակ, իրար կցված լայնակի ձգված շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են սև շեղանկյունների նմանատիպ շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Միջնահատվածում շուշանանախշերը երկայնակի կողմերում են և ունեն շեղանկյունաձև հիմք: Գրպանների դարձերեսը կազմված է կապույտ-սպիտակ լայն ու նեղ շերտերից: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված են կտորի նեղ երիզներով: Կատարող՝  Անուշ Մինասյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Արճիշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940–ական թթ․ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  42 Երկարություն (սմ)՝  110 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7078 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3104