«Թելեր»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կտավի կենտրոնում կամարաձև բացվածքից ներս երևում են գորգի դազգահների մոտ աշխատող կանայք: Կամարից ձախ հայկական եկեղեցու գծապատկեր է, որի հետևում նշմարվում է մարդկային կերպար: Կամարից աջ երևում են ոճավորված զարդամոտիվներ: Ստեղծագործությունը իմպրեսիոնիստական ոճով է, լայն վրձնահարվածներով, խառն գունապնակով: Առկա են մոխրագույնի, վարդագույնի, մուգ կարմիրի, կանաչի, դեղինի և սպիտակի երանգներ: Կտավը ստեղծվել է Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի կադրերից մեկի հիման վրա: Հեղինակ՝  Խվոստով Ալեքսեյ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սանկտ-Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  90 x 70 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17759