թերթի պատառիկ, «MASHAL-E-ABADAN, "Ode- Dedicated on Books" By-Charents

թերթի պատառիկ, «MASHAL-E-ABADAN, "Ode- Dedicated on Books" By-Charents

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ե. Չարենցի «Տաղ ձոնված գրքերին» երկի` Անդրանիկ Սարյանի (իրանահայ գրող) անգլերեն թարգմանությունն է: Y cherish books which do narrate (1-ին տող) ... Օh, the world of books is a uniwerse infinite. (վերջին տող): Ստեղծագործության տակ տպագրված է. "Trans: A. Sarian" եվ ծանուցում այն մասին, որ Իրանի կողմից նշվել է "Week of Books" (Գրքերի շաբաթ), ինչի առիթով ընթերցողին ներկայացվում է հայ նշանավոր պոետ Եղիշե Չարենցի վերը տպագրված երկը: Էջի վերնամասում կապույտ թանաքով գրված է «Տաղ` ձօնւած գրքերին»-Չարենց»: Ներքեվում` «Թարգմ. Անդրանիկ Սարեան (իրանահայ գրող) MASHAL-E-ABADAN-30 NOVEMBER 1967» Տաղը Չարենցը թվագրել է 1933. 06. 02: Զետեղված է «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Տաղեր եվ խորհուրդներ» բաժնում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4329 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ6582