թերթի պատառիկ «Գրական թերթ»N11, Գ. Հովսեփյան «Չարենցյան ավանդներն անմահ են»

թերթի պատառիկ «Գրական թերթ»N11, Գ. Հովսեփյան «Չարենցյան ավանդներն անմահ են»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի ստեղծագործական ուղուն, ում համարում է դարաշրջանի հպարտությունն ու խիղճը: Մեջբերում է որոշ գրողների խոսքն ու գնահատանքը: 3-րդ էջում «Խոսք ի խորոց սրտի»` Արփենիկ Չարենցի (Չարենցի ավագ դուստրը) հոգու խոսքն է` հանճարեղ հոր մասին: Բնաբան է վերցրել Ե. Չարենցի տողը. «Բայց զգում է սիրտս, որ էլի կգաս դու...»: Կից` «Արփիկիս» բանաստեղծությունն է, որը Չարենցը գրել է դստերը նվիրված «Գիրք ճանապարհի»-ի օրինակի վրա. «Դո'ւ իմ լուսե բալիկն ես...»: 8 տողի տակ Արփենիկը գրում է. «Ես հիմա երբ չկաս դու, երբ հուշ է դարձել պատկերը քո` տարիների մշուշից դու կրկին ու կրկին այցի ես գալիս հոգուս, սիրելի հայրիկ, տարածելով շուրջս հովանավորող շուչը քո...»: Ներքևում` «Դուստրդ` Արփենիկ Չարենց.1967»: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  337 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ254