Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
Թղթադրամ հայկական, 100 000 ՀՀ դրամ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Թղթադրամ հայկական (նմուշ)՝ 100 000 դրամ արժողությամբ- ունի Հայոց Աբգար Ե թագավորի դիմանկարը պատկերող և անվանական արժեքը ներկայացնող ջրանիշ: Դիմերեսի ձախ մասում տպագրված են թղթադրամի սերիան և ութանիշ համարը: Նրանից աջ փակցված է ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով երևում են Աբգար Ե թագավորի դիմանկարը, «AMD» և «100 000»: Փայլաթիթեղից աջ շագանակագույն քարակոթող է, վերևում՝ Աբգար Ե թագավորի դրոշը: Կենտրոնում Աբգար Ե թագավորի պատկերն է: Ստորին հատվածում տառերով և թվերով գրված է «Հարյուր հազար դրամ», որոնցից վերև՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի և ֆինանսների նախարարի տպագիր ստորագրություններն են: Դարձերեսի կենտրոնում պատկերված է Հիսուսի աշակերտ Թադեոսի կողմից Աբգար Ե թագավորին Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Մեծ ԲրիտանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2009 թ.Չափս՝ 7,2 x 16 սմՀեղինակ՝ ՀՀ Կենտրոնական բանկՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17769-6