Թղթադրամ հայկական

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ հայկական, 100 000 ՀՀ դրամ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ հայկական (նմուշ)՝ 100 000 դրամ արժողությամբ- ունի Հայոց Աբգար Ե թագավորի դիմանկարը պատկերող և անվանական արժեքը ներկայացնող ջրանիշ: Դիմերեսի ձախ մասում տպագրված են թղթադրամի սերիան և ութանիշ համարը: Նրանից աջ փակցված է ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով երևում են Աբգար Ե թագավորի դիմանկարը, «AMD» և «100 000»: Փայլաթիթեղից աջ շագանակագույն քարակոթող է, վերևում՝ Աբգար Ե թագավորի դրոշը: Կենտրոնում Աբգար Ե թագավորի պատկերն է: Ստորին հատվածում տառերով և թվերով գրված է «Հարյուր հազար դրամ», որոնցից վերև՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի և ֆինանսների նախարարի տպագիր ստորագրություններն են: Դարձերեսի կենտրոնում պատկերված է Հիսուսի աշակերտ Թադեոսի կողմից Աբգար Ե թագավորին Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեծ Բրիտանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2009 թ. Չափս՝  7,2 x 16 սմ Հեղինակ՝  ՀՀ Կենտրոնական բանկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17769-5