Թուղթ Մարկոսի Աղաբեգյան Հայոց աշխարհի, ազգի և եկեղեցու ազգայնության մասին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թուղթ Մարկոսի Աղաբէգեան Հայոց աշխարհի, ազգի եւ եկեղեցու ազգայնութեան մասին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Թուղթ Մարկոսի Աղաբէգեան Հայոց աշխարհի, ազգի եւ եկեղեցու ազգայնութեան մասին առ պատուականաց պատուական տէր Ներսէս արքեպիսկոպոս Անւոյ եւ պատրիարք Օսմանեան հայոց. - Կ. Պօլիս, 1878, տպագրութիւն Արամեան: Շապիկը մուգ հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին սոսնձված է սպիտակ թղթաշերտ: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը, իսկ վերջին էջ 160-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնքիը: Որոշ էջերին կան գծանշաններ և այլ նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Առաջին կազմերեսը և կռնակը խունացած և մաշված է, կազմերեսին կան կարմիր գույնի կեղտաբծեր, վերջին կազմերեսը չի պահպանվել, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Աղաբեկյան Մ. Էջ՝  160 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1878 Լայնություն (սմ)՝  16,2 Երկարություն (սմ)՝  23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/163