Գիրք, որ կոչի Ընդհանրական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Գիրք, որ կոչի Ընդհանրական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արարեալ սրբազնասուրբ Հայրապետին մերոյ՝ տն. Ներսէսի Շնորհալւոյ. Գիրք, որ կոչի Ընդհանրական. - Սանկտպետերբուրգ, 1788, 'Ի տպարանի Խալդարեանց Խօջամալի որդի՝ 'ի քն. հանգուցեալ Պարոն Գրիգորին: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կանաչ կաշվով: Կազմերեսները եզերված են ոսկեգույն մանր նախշերով շրջանակներով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակի վերևի մասում սոսնձված է կարմիր ուղղանկյունաձև կաշվե շերտ, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացների վրա կան անհայտ անձի բազմաթիվ սև թանաքով մակագրությունները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր ժզ-ի, 33-ի և վերջին էջ 336-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կա 3 թերթ սև-սպիտակ նկար, նաև բազմաթիվ սև-սպիտակ դրվագներ ու պատկերներ բնագրում: Կազմերեսները ու կռնակը խունացած են, բազմաթիվ էջերին կան մեծ ու մանր չափսերի սնկահետքեր և այլ բնույթի բծեր: Հեղինակ՝  Ներսես Շնորհալի Էջ՝  (ա-ժզ), 336, 3 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1788 Լայնություն (սմ)՝  18,2 Երկարություն (սմ)՝  23,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/162