Թումանյան Արտավազդ. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արտավազդ Թումանյանի բաց նամակը քրոջը՝ Նվարդին, Մոսկվա-Թիֆլիս, 6 մարտի, 1914 թ.: Ինքնագիր՝ գրված բացիկի դարձերեսին սև թանաքով և մատիտով: Բաց նամակի տեքստը 12 տող է, սկիզբ. «Սիրելի Նւարդ», ավարտ. «Համբոյրներով Արտիկ. Մոսկւա, 1914թ., մարտի 6» և հետգրություն՝ 2 տող սև մատիտով, որից 1-ը բացիկի երեսին է: Դարձերեսին 5 տողով ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Հեղինակ՝  Թումանյան Արտավազդ Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք, սև մատիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  940/16