Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին, Թիֆլիս-Դսեղ, 5 օգոստոսի, 1909 թ. ( առաքման-ստացման վայրը և տարեթիվը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված դեղնավուն երկծալ թղթի 3 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 17 տող է, սկիզբ. «Նունիկ ջան», վերևի լուսանցքում այլ անձի ձեռքով սև մատիտով գրված է. «1909-1910. օգ. 5 ?», քիչ հեռու մեկ անգամ ևս 1910 թիվը: 2-րդ էջին 17 տող է: 3-րդ էջին 14 տող է, ավարտ. «Համբոյրներով Հայրիկդ, 5 օգ.»: 1-ին և 4-րդ էջերի վրա կեղտաաբծեր կան: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,9 Երկարություն (սմ)՝  21,5 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1134