Թուրք սահմանադրությունը և երիտասարդ թուրք կուսակցությունները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թիւրք սահմանադրութիւնը և երիտասարդ թուրք կուսակցութիւնները Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեց Տ. Զաւէն. Թիւրք սահմանադրութիւնը և երիտասարդ թիւրք կուսակցութիւնները. «Երկրի ձայնի» գրադարան N1. - Թիֆլիս, 1908, տպարան «Էպօխա»: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կենտրոնում թուրք գործիչ Ահմեդ Րիզայի սև-սպիտակ նկարն է: Տիտղոասաթերթի ներքևի աջ մասում և էջ 63-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է Աբդուլ Համիդի պատկերով ճակատանկարը, որի դարձերեսին կան անհայտ անձի նշումները սև թանաքով: Գրքում կան մի շարք թուրք գործիչների սև-սպիտակ նկարները: Կազմերեսները խունացած են, սնկահետքերով ու այլ բնույթի կեղտաբծերով: Էջերը նույնպես խունացած են: Հեղինակ՝  Զավեն, Տիգրան Էջ՝  64 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  19,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/337