Ժող․ գործիքների անսամբլը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Երևանի Ժող գործիքների անսամբլը։ Երաժիշտները կիսաշրջանի ձևով նստած են երկար դահլիճի կենտրոնում։ Ձախից առաջինը հայտնի թառահար Սեթոն է, երկրորդը՝ թառահար Հակոբ Սեդրակյանն է՝ թառը ձեռքին։ Ձախից երրորդ երաժիշտը սանթուր է նվագում։ Կենտրոնում պատկերված է Շարա Տալյանը՝ սազը ձեռքին։ Աջից առաջինը հայտնի երաժիշտ Լևոն Կարախանն է, որը քյամանչա է նվագում։ Նրա կողքին նստածը ջութակահար Մուկուչն է։ Աջից 3-րդ երաժիշտը քեմանիով է, իսկ մնացած 5 հոգին առանց երաժշտական գործիքների են։ Խոշոր պատուհաններ ունեցող սրահի երկայնքով կախված են նշանավոր երաժիշտների լուսանկարները։ Լուսանկարը ամրացված է բաց կապույտ գույնի ուղղանկյունաձև ստվարաթուղթե շրջանակի մեջ։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  31 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ․ Բարձրություն (սմ)՝  25 Նվիրատու՝  Քնարիկ Սեդրակյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6602/8 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-439