Ժորա Հակոբյանի նամակը Սարդարապատի ճակատամարտի մասնակիցների մասին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նամակը ստացվել է Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ժորա Հակոբյանից։ Նրա և թանգարանի գիտաշխատող Ս․ Հարությունյանի միջև գոյություն ունի նամակագրություն, որի նպատակն է Վերին Սասնաշեն գյուղից Սարդարապատի ճակատամարտի մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելը։ Նամակը պատմում է այն մասին, որ հեղինակը ստացել է թանգարանից ուղղարկված հարցարանը և սկսել է դրան համապատասխան նյութերի հավաքումը։ Նա տեղեկացնում է որ մասնակիցների մեկը՝ Միհրան Խաչատրյանը կենդանի է, 93 տարեկան է և պետք է օգտվի նրա հիշողություններից։ Այդ աշխատանքների համար հեղինակը մի ամիս ժամանակ է խնդրում։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թալինի շրջան, գ․ Վերին Սասնաշեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Չափս՝  16*11.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4293/2 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-96