Լեռնականք: Փորձ կովկասյան ժողովուրդների համեմատական ազգագրության: Պրակ Բ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լեռնականք: Փորձ կովկասեան ժողովուրդների համեմատական ազգագրութեան: Պրակ Բ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Գր. Տէր-Պօղոսեան. Լեռնականք: Փորձ կովկասեան ժողովուրդների համեմատական ազգագրութեան: Պրակ Բ: Թագաւորեան հասարակութիւն. - Շուշի, 1912, տպարան Մ. Բաբաջանեանի: Շապիկը բաց վարդագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրյ ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյնանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ սև թանաքով ընծայագիր՝ «Հայ-Գրողների : Կովկասեան ընկերութեանը նւէր Գր. Տէր-Պօղոսեանից. 31 յունւար 1913 Շուշի»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև էջ 68-ի ներքևի լուսանցքում: Գրքի վերջում կա քարտեզ՝ «Օսեթի եւ դրացիք» խորագրով: Բնագրի մի մասը զուգահեռ տպագրված է հայերենով ու ռուսերենով: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակը և վերջին կազմերեսը՝ մաշված: Հեղինակ՝  Տեր-Պողոսյան Գր. Էջ՝  (Ա-ԽԸ), 72, 1 քարտեզ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/611