«Լիտերատուրնայա Արմենիա» N 8

«Լիտերատուրնայա Արմենիա» N 8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին կապույտ տպատառեր են: «Կ 60 -լետիյու սօ դնյա ռօժդենիա Գուրգենա Մաարի» բաժնում Վահագն Դավթյանի «Սվետ տալանտա» հոդվածն է /էջ 79/: Հեղինակը ներկայացնում է Գ. Մահարու ապրած դժվար կյանքը եւ գրական գործոունեությունը: Մահարու եւ Ե. Չարենցի մտերմությունը, նրա ջերմ վերաբերմունքը Չարենցի հատկապես վաղ գործերի նկատմամբ: Հայ գրականության մեջ արձակի նկատմամբ նոր մոտեցում դրսեւորվեց Մահարին, ինչպես նաեւ Չարենցը իր «Երկիր Նաիրի» գործով եւ այլն: «Վ սեմե բրատսկիխ նարոդով» բաժնում Գ. Շեվչուկի «Սվյազի ուկրաիսկօգօ ի արմյանսկօգօ նարոդով վ գօդի սավետսկոյ վլաստի» հոդվածն է /էջ 82/, ուր նշվում է, որ 1920-30-ական թթ-ին ուկրաինական տպագրությունում ավելի շատ են սկսվում հայտնվել Չարենցի, Հ. Թումանյանի եւ այլոց գործերի թարգմանությունները: «Կուլտուրնայա ժիզն ռեսպուբլիկի» բաժնում «Կ սլավնումու 250-լետիյու» ակնարկն է՝ նվիրված Սայաթ - Նովայի ծննդյան 250 ամյակին: Այդ առիթով կազմակերպված ֆոտոցուցահանդեսում ներկայացվում է նաեւ Ե. Չարենցի եւ այլոց լուսանկարները եւ նրանց երախտիքի խոսքերը Սայաթ-Նովայի նկատմամբ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1286 430 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5393