Լույս: Պատկերազարդ օրացույց - հանդես 1905 թվականի

Լույս: Պատկերազարդ օրացույց - հանդես 1905 թվականի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լոյս: Պատկերազարդ օրացոյց - հանդէս 1905 թուկանի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ե. Թոփչեան. Լոյս: Պատկերազարդ օրացոյց - հանդէս: Տեղեկատու, վիճակագրական, առողջապահական, գրականական, պատմական, գիտական, գեղարուեստական եւ այլ յաւելուածներով. - Թիֆլիս, 1904, տպարան «Հերմէս», Մադաթեան փողոց, N15: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց կանաչավուն հիմնագույնով ողորկ թղթով: Առաջին կազմերեսին պատկերված են կանաչ բուսական և այլ նախշեր, ներքևի ձախ մասում դարչնագույն տառերով տպագրված է վերնագիրը, իսկ վերևում կանաչ տառերով՝ հեղինակի անունը: Վերջին կազմերեսին կանաչ ու դարչնագույն տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Երկու կազմերեսների դարձերեսները պատված են վարդագույն ողորկ թղթով, վրան տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը կապույտ մաշկալաթից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, նաև բուսանախշեր: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի Յովհաննէսին Ե. Թոփչեանից. 1904. 28 / XII»: Էջերին կան բազմաթիվ նկարներ, պատկերներ: Տեքստը տպագրված է սյունակներով: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված են, որոշ էջեր՝ մասնատված, չկան 528-595 սյունակները: Հեղինակ՝  Թոփչյան Ե. Էջ՝  650 սյունակ, 5 թ. նկար Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  24,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/24