Լևոն Կարախանի հուշերի տետր N 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Տետր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հուշերի այս տետրը նախորդների շարունակություն է, որտեղ հեղինակը մանրամասնորեն պատմում է Իրանի իրենց շրջագայությունների ու համերգների մասին։ Պատմում է շահի ու նրա պալատականների կենցաղի, սովորությունների մասին։ Ապա իր վերադարձը Թիֆլիս, ծանոթությունը ՈՒզ․ Հաջիբեկովի, Սերգեյ Սյունիների,Արա Ոսկանյանի և այլոց մասին։ Հետաքրքիր դրվագներ է պատմում քյամանչայի լարերի ու լարվածքի վերափոխման վերաբերյալ իր և Սաշա Օգանիզաշվիլու աշխատանքների մասին։ Ապա իր ուղևորությունը Մակու, Թավրիզ, Խոյ, Սալմաստ։ Տետրը գրված է ռուսերեն լեզվով՝ էջ 41 – 60։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նվիրատու՝  Ջուլիետա և Ռուզաննա Կարախանյաններ Չափս՝  20*17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3088/30 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-13/4