Մետաքսյա շալ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Շալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև տեսք ունեցող, մետաքսյա նուրբ կտորից կարված շալ է: Մի երեսին՝ կանաչ հիմնագույնի վրա, դեղին գծեր են, իսկ հակառակ կողմում՝ դեղին հիմնագույնի վրա, բալագույն գծեր: Շալի եզրերով անցնում են նեղ եզրագոտիներ: Նեղ կողմով անցնում են երկու նեղ, դեղին, իսկ մեջտեղում՝ ավելի լայն, կապույտ եզրագոտիներ: Լայն եզրով անցնում են երկու նեղ, բաց բալագույն գոտիներ, որոնց կենտրոնով անցնում է մեկ հոծ բալագույն գիծ: Այս եզրում շալն ավարտվում է կտորի եզրից ազատ թողնված թելերից կազմված ծոպերով, որոնք երկու շարք կապված են և ծայրերն ազատ են թողնված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկահայք Հայտնաբերման վայրը՝  Արարատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նյութը՝  մետաքս Լայնություն (սմ)՝  82 Երկարություն (սմ)՝  84 Նվիրատու՝  Մանասեր Նազարի Կարապետյան Հայտնաբերման ժամանակը՝  04.08.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6871/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3040