Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն կապույտ հիմնագույն և հարդարված են սպիտակ իրար կցված լայնակի ձգված ոչ համաչափ շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Սպիտակ շեղանկյունների կենտրոններով և նրանց միջով անցնում են անկանոն զարդանախշեր: Բերանները եզերված են երկու շարքով անցնող գույնզգույն զիգզագաձև մանրիկ նախշերով: Գրպանների դարձերեսն ունի սպիտակ հիմնագույն և հարդարված են լայանկի անցնող կապույտ նեղ զույգ զոլերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  40 Երկարություն (սմ)՝  132 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6909/10 Բաժնեհաշվառանիշ՝  3050