Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն մուգ կապույտ հիմնագույն և հարդարված են իրար կցված լայնակի ձգված սպիտակ շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ մուգ կապույտ շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները եզերված են երեք շարքով անցնող գույզգույն Տ-աձև մանրիկ նախշերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված են կապույտ կտորե շերտերով: Գրպանների դարձերեսը կազմված է սև-սպիտակ կանոնավոր լայն ու նեղ գունաշերտերից: Կատարող՝  Մարիա Աբովյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 90–ական թթ․ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  57 Երկարություն (սմ)՝  153 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2779/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1202