Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գունավորումը կատարված է եղել հավանաբար կարմիրի և կապտավունի համադրությամբ: Գրպանները եզրազարդված են շուշանազարդ շրջանակով և հարդարված են երկու շարքով անցնող իրար կցված կարմրադեղնավուն (առկա գույնը) շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ պատկերների շարք: Բերանները հարդարված են կետագիծ բաժանարարներով անջատված երեք գոտով՝ հարդարված Տ-աձև նախշերով: Գրպանների միջնահատվածում կրկնվում են շեղանկյունների շարքերը, եզրերը ամրացված են վերադիր կարպետագործ շերտերով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսը հարդարված է կարմիր, կապույտ, սպիտակ տարբեր լայնությամբ գունաշերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կեսեր Նյութը՝  բամբակ Լայնություն (սմ)՝  40 Երկարություն (սմ)՝  123 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  918/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-385