Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնով գրպանների դիմերեսը և միջնահատվածը հարդարված են երկու շարքով անցնող իրար կցված լայնակի ձգված սպիտակ շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև, գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Գրպանների բերանի եզրերը հարդարված են կետագծերով բաժանվող ռիթմիկ դասավորված Տ-աձև նախշերի երեք շարքով՝կարմիր, դեղին, կանաչ, դարչնագույն, սպիտակ գույներով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ մեկական փնջիկով կապիչ-քուղերով: Գրպանների դարձերեսը հարդարված է կապույտ, սպիտակ, լայն ու նեղ գունաշերտերից: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են կտորի շերտերով: Կատարող՝  Ավագյան Սիրան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 2 կես Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  49 Երկարություն (սմ)՝  135 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7094 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3120