Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապտասպիտակ հիմնագույն ունեցող խուրջինը ունի շուլալ տեխնիկայով արված գույնզգույն հարդարանք: Մեկ առանցքից ելնող իրար հակադիր սլաքաձև նախշերով հարդարված գոտիներով գրպանների դիմերեսը բաժանված է շեղանկյուն, եզրերում՝ եռանկյուն շրջանակների՝ գագաթներից դուրս եկող զույգ կեռանախշերով հարդարված քառանիստ շրջանակներով, որոնք պարունակում են սանրատամ կողերով մեկական մանրիկ շեղանկյուն: Ողջ հարդարանքը վերցված է երեք նեղ եզրագոտուց կազմված շրջանակի մեջ. կենտրոնականն ունի սպիտակ հիմնագույն և հարդարված է իրար կցված կետանախշ շեղանկյուններով: Միջնահատվածը եզերված է նույնպիսի եզրագոտիներով և հարդարված է սլաքանախշ զիգզագով, որն իր երկու կողմում առաջացնում է եռանկյունաձև հարթություններ՝ հարդարված գրպանների եռանկյուն շրջանակներով: Միջնահատվածի դարձերեսը ներկայացնում է հյուսվածքի թարս կողմը, գրպանների սպիտակ հիմնագույնով դարձերեսը հարդարված է գույնզգույն մանրիկ գծայնացված Տ-աձև պատկերներով, շեղանկյուններով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված է կապույտ կտորի շերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ․ Թալիշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  44 Երկարություն (սմ)՝  128 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1064/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-460