Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանները ունեն սպիտակակապտավուն՝ դեղնավունի հետ խառնված (նախկին մանուշակագույն) հիմնագույն և հարդարված են երկու շարքով անցնող իրար կցված բալագույն շեղանկյուններով, որոնք լայնակի կողմերում հարդարված են իրար հանդիպակաց թռչնագլուխներով և իրենց միջև առաջացնում են նմանատիպ զարդապատկերների շարք, կողերին՝ նույն շարքերը՝ ոչ ամբողջական (եզրերում՝ ուղիղ): Միջանկյալ հատվածը ունի նույն հարդարանքը՝ սպիտակակապտավունի և դեղնավունի համադրությամբ: Գրպանների բերանները կետանախշ բաժանարար կարագծով բաժանված են երեք նեղ շերտի՝ հարդարված են մանրիկ Տ-աձև նախշերով: Դարձերեսը կազմված է կարմիր և կապույտ գունաշերտերից: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջանկյալ հատվածի եզրերը ամրակայված են կտորով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ․ Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  բամբակ Լայնություն (սմ)՝  47 Երկարություն (սմ)՝  146 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1019/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-449