Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների շագանակագույն հիմնադաշտը հարդարված է կենտրոնում կանաչ, նրան երկու կողմից հարող զույգ կարմիր և սպիտակ զիգզագաձև սրածայր եզրերով զարդաշերտերով: Տեղ-տեղ պատկերված են Տ-աձև նախշեր: Գրպանների բերանները գեղազարդում են լայնակի անցնող երեք գոտիներ. կենտրոնական լայնը հարդարված է եռանկյունաձև, եզրայինները՝ Տ-աձև նախշերով, որոնք իրարից բաժանվում են կետագծերով: Գրպանների միջնահատվածը և դարձերեսը կազմված են շագանակագույն, սպիտակ, կարմիր, դեղին շերտերից. վերջինս հարդարված է մի քանի Տ-աձև նախշերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ, միայն մի կողմում՝ կապիչ-քուղով: Դիմերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են հյուսածո շերտով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թալին Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  55 Երկարություն (սմ)՝  131 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2690 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1149