Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապտասպիտակ հիմնագույն ունեցող խուրջինը ունի շուլալ տեխնիկայով արված գույնզգույն հարդարանք: Մեկ առանցքից ելնող իրար հակադիր սլաքաձև նախշերով հարդարված գոտիներով գրպանների դիմերեսը բաժանված է շեղանկյուն, եզրերում՝ եռանկյուն շրջանակների՝ գագաթներից դուրս եկող զույգ կեռանախշերով հարդարված քառանիստ շրջանակներով, որոնք պարունակում են սանրատամ կողերով մեկական մանրիկ շեղանկյուն: Ողջ հարդարանքը վերցված է երեք նեղ եզրագոտուց կազմված շրջանակի մեջ. կենտրոնականն ունի սպիտակ հիմնագույն և հարդարված է իրար կցված կետանախշ շեղանկյուններով: Միջնահատվածը եզերված է նույնպիսի եզրագոտիներով և հարդարված է սլաքանախշ զիգզագով, որն իր երկու կողմում առաջացնում է եռանկյունաձև հարթություններ՝ հարդարված գրպանների եռանկյուն շրջանակներով: Միջնահատվածի դարձերեսը ներկայացնում է հյուսվածքի թարս կողմը, գրպանների սպիտակ հիմնագույնով դարձերեսը հարդարված է գույնզգույն մանրիկ գծայնացված Տ-աձև պատկերներով, շեղանկյուններով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված է կապույտ կտորի շերտերով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ գ․ ԹալիշՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 44Երկարություն (սմ)՝ 128Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1064/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-460