Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն կապույտ հիմնագույն և հարդարված են են նույնատիպ հարդարանքով. գրպանները՝ կարմիր-կապույտի համադրությամբ, միջնահատվածը՝ կապույտ-սպիտակաշագանակագույնի: Հարդարանքը կազմված է իրար կցված լայնակի ձգված շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները երիզված են երեք գոտով՝ հարդարված Տ-աձև մանրիկ նախշերով, որոնք իրարից բաժանվում են կետանախշերով: Գրպանների դարձերեսը կազմված է մուգ ու բաց շագանակագույն և սպիտակ լայն ու նեղ գունաշերտերից: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են սպիտակ կտորի շերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  53 Երկարություն (սմ)՝  145 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6909/9 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3050