Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինի հիմնագույնը սև է, գեղազարդումը՝ սպիտակ: Գրպանների և միջնահատվածի գեղազարդումը նույնատիպ է: Եզրազարդված են սպիտակ շուշանազարդ շրջանակով, որոնց եզրերը սանրատամ դեպի դաշտի ներսը և հարդարված երկու շարքով անցնող սպիտակ, իրար կցված լայնակի ձգված շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են սև շեղանկյունների նմանատիպ շարք, կողերին՝ եռանկյունաձև, գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: : Միջնահատվածում շուշանանախշերը երկայնակի կողմերում են, շեղանկյուններն նմանատիպ:Գրպանների դարձերեսի կազմված է մի կողմում՝ սև-սպիտակ, մյուսում՝սպիտակ-մոխրագույն և միայն մեկ սև շերտերից: Գրպաններն ունեն մետաղական օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված են կտորի շերտերով, որոնք ծածկել են շուշանանախշերի գլխիկները: Կատարող՝  Աստղիկ Մկրտչյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Բերդավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 թ. Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  46 Երկարություն (սմ)՝  133 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4386/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2465