Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը մուգ շագանակագույն է, հարդարումը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը և միջնահատվածը հարդարված են իրար կցված լայնակի ձգված դարչնագույն եռանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ մուգ շականակագույն եռանկյունների շարք՝ հակադիր ուղղությամբ կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները եզերված են գծազարդերով պարփակված մեկ լայն գոտով՝ հարդարված թեք դասավորված շեղանկյունաձև շերտերից՝ գեղազարդված մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է մուգ շականակագույն և դարչնագույն լայն ու նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դիմերեսը միջնահատվածի եզրերը ամրակայված կարմիր-դեղին շերտավոր գործվածքով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  հին Բաշքենդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կեսեր Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  136 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  294/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-147