Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հիմնագույնը կապույտ է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը եզրազարդված է շուշանանախշ շրջանակով և հարդարված է իրար կցված լայնակի կողմերում հանդիպակաց կեռերով հարդարված շեղանկյունների երկու շարքով, որոնք իրենց մեջ առաջացնում են նույնատիպ պատկերների շարք՝ հակառակ ուղղությամբ: Միջնահատվածը հարդարված է իրար կցված շեղանկյունների երկու շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նույնատիպ կապույտ շեղանկյուներ ,կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները եզերված են կապույտ և կենտրոնում սպիտակ երեք գոտով՝ գեղազարդված մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է կապույտ-սպիտակ լայն ու նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Նոյեմբերյանի շրջ. գ. ԴովեղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. 30-ական թթ. վերջՆյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 49Երկարություն (սմ)՝ 149Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3150/4
Բաժնեհաշվառանիշ՝
1443