Ծածկոց սեղանի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց սեղանի՝ օվալաձև մակերեսով, դաշտն ասեղնագործված է թիթեռների, զատիկների, մեղուների, սարդերի ոճավորված պատկերներով: Օգտագործված է խառը տեխնիկա՝ գեղարվեստական հարթակար, երկկողմանի հարթակար, ցողունակար: Կենտրոնում օվալաձև կարված է կանաչ և դեղին գույների ծաղկաշղթա (ժապավեն): Գործվածքը շրջանակված է ցանցկեն, ատամնավոր ելուստներով եզրագոտիով: Հեղինակը Էլվիրա Ղազարյանն է: Տրամագիծ (սմ)՝  240 սմ Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1997-1998 թթ. Նվիրատու՝  Անայիս Ղուկասյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17808-33