Ծաղկաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հախճապակե ձվաձև ծաղկաման: Մակերեսը զարդարված է մոխրագույն հիմնագույնի վրա դրվագազարդ ծաղկանկարով: Վերին մասում երկու համակենտրոն շղթաներ են՝ ծաղկային նախշով, իրար հերթագայում են երկնագույն և կարմիր ծաղիկներ՝ միահյուսված ճյուղերով և տերևներով: Իրանի մեջտեղի մասը կամարներով միացած սյուների միջոցով բաժանվում է չորս մասի: Յուրաքանչյուն կամարի մեջ պատկերված է վարդի թուփ և սոխակ: Ներսից ծաղկամանը պատված է մոխրագույն ջնարակով: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ձեռք է բերվել բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 135, 20/VII-1968 թ.: Պահպանումը՝ վատ, վզիկը կոտրված է: Վարպետ՝  անհայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  հախճապակի Տրամագիծ (սմ)՝  հիմքի` 8 Բարձրություն (սմ)՝  25 Շրջագծի երկարություն (սմ)՝  67 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  561 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 550