Նվեր հայ զինվորին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նուէր հայ զինւորին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բժ. Ա. Բուդուղեան. Նուէր հայ զինվորին. (Առաջին օգնութիւնը մինչեւ բժշկի գալը). (20 պատկերներով). . - Ս. Պետերբուրգ, 1905, «Պուշկինեան տպարան»: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը բացակայում է, վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Արշաւրին, եթէ իր խոստումը կատարեց, ճամբորդելու միասին. դեռ անվաւեր է, չեմ ստորագրում: Բուդուղեանից»: Էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Առաջին կազմերեսը բացակայում է, վերջին կազմերեսը մասնատված է: Հեղինակ՝  Բուդուղյան Ա. Էջ՝  108 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/994