Ծիածան: (Քերթվածներ)

Ծիածան: (Քերթվածներ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ծիածան: (Քերթուածներ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միսաք Մեծարենց: Ծիածան: (Քերթուածներ) 1903-1906. Արամ Անտոնեանի յառաջաբանով. - Կ. Պոլիս, 1907, գրատուն Զարդարեան եղբարք: Շապիկը սպիտակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին կապույտ և աղյուսագույն տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի կենտրոնում, նաև վերջին էջ 64-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Անվավաթերթի ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի մասում՝ աջից, կապույտ թանաքով դրոշմված են «Մ. Չ.» անվանատառերը: Էջերին կան սև-սպիտակ բուսական և այլ նախշեր: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Մեծարենց Միսաք Էջ՝  64 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/124