Տաղք և թատերգությունք

Տաղք և թատերգությունք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տաղք եւ թատերգութիւնք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պետրոս Դուրյան. Տաղք եւ թատերգութիւնք. - Կ. Պոլիս, 1872, Արամեան տպարան: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սև գույնի՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Կռնակը դարչնագույն կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է գրքի վերնագիրը: Ֆորզացները բարակ սպիտակավուն թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի Յովհաննէսին Առաքելից 1914 թ. յունվարի 14»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը կա նաև վերջին ֆորզացին: Կազմի և կռնակի եզրերը մաշված են, տիտղոսաթերթը՝ պատռված: Հեղինակ՝  Դուրյան Պ. Էջ՝  (Ա-Գ), 494 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կտոր, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1872 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/126