Ծխախոտատուփ

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ուղղանկյունաձև երկու փեղկ, որոնք իրար միանում են երկայնակի ձգված ծխնիով, և սեղմնակավոր փական: Վերին փեղկը հարդարված է շախմատաձև նախշով, որի կենտրոնում՝ ոճավորված շրջանակի մեջ, Վանի բերդից տեսարան է: Շրջանակի աջ և ձախ անկյուններում Թուրքիայի զինանշանն է, ստորին մասում՝ արաբատառ արձանագրություն: Ստորին փեղկի երեսը հարդարված է շախմատաձև նախշով, որի կենտրոնում ծաղկեփունջ է: Փեղկերը՝ դեպի ներս ծալված շրթերով, ունեն մեկական կանթ՝ ռետինե քուղով, և արաբատառ արձանագրություն. ‹‹Վան 90››: Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  11.2 Բարձրություն (սմ)՝  1.8 Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Քաշ (գր)՝  164.9 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5720/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-627